World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի  բոլոր պատասխանատուներն, ում անգործության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվում. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ նախորդ տարի ազգային պարկում մեկնարկած և մի քանի ամիս տևած  տեսչական ստուգումների արդյունքում արձանագրվել էր 6300-ից ավել ապօրինի հատված ծառ, ինչի մասին զեկուցվել էր ՀՀ Նախագահին, և գործն ուղարկվել դատախազություն: Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին և հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական էր տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ա. Մինասյանի, ուժային կառույցների հետ համագործակցված արդյունավետ աշխատանք կա, բայց կան նաև բացեր, և միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ:

Հարցի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է մի քանի քայլ` կատարվել են կադրային և կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շրջանակներում պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենը, փոխտնօրենները և այլ պատասխանատուներ, 24 ժամյա ռեժիմի պահպանության համար ներգրավվել է «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությունը, վերանայվել են աշխատակիցների որոշ լիազորություններ, որոնք կնպաստեն պահպանության և հսկողության ուժեղացմանը:

«Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռևս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձևավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն: Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով և նրանց աջակցում են մարդիկ, ովքեր այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտները ստանալու համար: Առավել ևս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով և տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»,- շեշտել է նախարարը:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս տարի բնակիչներին է տրամադրվել  2200 մ³  թափուկ և նախատեսվում է առաջիկայում տրամադրել ևս 1900 մ³: Պարկի տնօրենը հայտնել է, որ իր ղեկավարած կառույցի պատասխանատուների կողմից պարբերաբար բացատրական աշխատանքներ  տարվում են բնակիչների հետ, բայց դրանք դեռ արդյունքներ չեն տվել, ինչի մասին փաստում են ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը: «2017 թվականի ընթացքում կազմվել է 83 անտառխախտման արձանագրություն` 737 ապօրինի հատված ծառի համար, որից 9 ակտ` 50,6 մ³ քամատապալ փայտանյութ ապօրինի դուրս բերելու համար:

Հուլիսի 24-ից առ այսօր հարուցվել է 13 քրեական գործ, ինչի հետևանքով աշխատանքից ազատվել է «Հաղարծին» տեղամասի ղեկավարը, իսկ նորանշանակ ղեկավարը նույն տեղամասում հայտնաբերել է  409 ապօրինի հատված ծառ»,- հայտնել է Ա. Աբրահամյանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը հայտնել է, որ բնակչությանը պարբերաբար ասվել է ապօրինի ծառահատումների անթույլատրելիության մասին, իսկ համայնքի բնակիչները թափուկի ձեռքբերման խնդիր չունեն: Լուծման կարիք ունի անանցանելի վայրերում գտնվող թափուկի դուրսբերման հարցը, ինչի համար անհրաժեշտ  են ճանապարհներ բացել:

ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանն առաջնային  համարել, որ յուրաքանչյուր հատված ծառի համար լինեն կոնկրետ պատասխանատուներ, ինչը մեծապես կախված է նաև ազգային պարկի աշխատակիցների արդյունավետ աշխատանքից: Դատախազը տեղեկացրել է, որ երկու օր առաջ հարուցվել է քրեական գործ, որտեղ կա կոնկրետ պատասխանատու:

Առաջնային համարելով հսկողություն իրականացնող մարմնի  արդյունավետ աշխատանքը` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առանց բացառության պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի  բոլոր պատասխանատուներն, ում անգործության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվի:

ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեկյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել են, որ ազգային պարկում տեղադրվելու է ձայնային ընդունիչներ(սենսորներ), տեսախցիկներ, ինչպես նաև կիրառվելու է տեսանկարահանող դրոն, ինչը կապահովի ապօրինի ծառահատումներին օպերատիվ արձագանքելը և կանխարգելելը:

«Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը հայտնել է իր վճռականությունը պահպանությունը լիարժեք ապահովելու հարցում և տեղեկացրել, որ ընկերությունը զինվում է տեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև առաջիկա շաբաթվա ընթացքում  կունենա համապատասխան հագեցվածությամբ կառավարման կենտրոն, որը լիարժեք պատրաստ կլինի առաջիկա օրերին:

ՀՀ բնապահպանության նախարարն հորդորել է արագացված ռեժիմով ավարտին հասցնել տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև կառուցվածքային մեխանիզմների բարեփոխման հարցերի լուծումը և կարևորել նաև ապօրինի ծառահատումների խնդրի լուծմանն ուղված խստացումների օրենսդրական փոփոխությունները: Ա. Մինասյանը համակարգված գործողություններ իրականացնելու համատեքստում առաջնային է համարել տեսչական գործառույթի լիարժեք իրականացումը, ինչի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական միասնական մարմինը:

Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը նշել է, որ ներկայում Հայաստանի երեք մարզերի 8 անտառտնտեսություններում իրականացվում են լայնածավալ ստուգումներ և նախատեսվում է ստուգումներ իրականացնել նաև «Դիլիջան» ազգային պարկում: Անդրադառնալով ապօրինի ծառահատումները սոցիալական առկա խնդիրներով հիմնավորելու պնդումներին` տեսչական մարմնի ղեկավարը նկատել է, որ անտառը բիզնես նպատակների համար օգտագործելն անթույլատրելի է և այդ պատճառով պետությունը մոբիլիզացրել է պետական համապատասխան մարմինների ռեսուրսներն` դրանց դեմ պայքարելու համար, քանի որ այն նաև սերունդներին է պատկանում:

Այցի շրջանակներում նախարարը եղել է «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» և«Դիլիջան»   տեղամասերում, ծանոթացել «Պանտեռա սեքյուրիթի» պահնորդական ընկերության կողմից իրականացվող պահպանման աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը:

Բնապահպանության նախարարի գլխավորած աշխատանքային խումբը եղել է նաև Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում ազգային պարկում կառուցվող բազմացման կենտրոնում՝ հետևել աշխատանքների ընթացքին։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքների արդյունքները և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան ներմուծել եղջերուի 15 առանձնյակ:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող  «Շամախյան» տեղամասի տնակը։

ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Написал сообщение родным и исчез: Депутат и бизнесмен внезапно пропали на вертолёте Robinson под Архангельском



Жизнь

В СЛД «Москва-Сортировочная» состоялось выездное заседание Комитета ОПЖТ по координации локомотивостроения и их компонентов






Новости 24 часа

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Game News

Кровь, кишки и всё такое в трейлере новых добиваний для Mortal Kombat 1



Москва

Бородач в чёрном попытался украсть мальчика из школы. Чужие родители отбили ребёнка



News Every Day

Marin schools proactive on state cellphone restrictions



Авто

Для ремонта дорог в Петербурге в 2025 году ищут подрядчиков



Москва

Танцевальный день «Двигайся в такт» от спортивного клуба «Колибри» в ТРЦ «Нора»



Елена Волкова

IV Всероссийский форум школ родителей «Азбука семьи»



Москва

Игры по лучшим ценам: ваш интернет-магазин



WTA

Касаткина проиграла Хаддад-Майе в финале турнира WTA 500 в Сеуле



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Выставка

Выставка-ярмарка открылась в Пскове в рамках фестиваля «Книжная яблоня»



Симферополь

Прогноз погоды в Крыму на 26 сентября



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Москва

Собянин: начато строительство тоннеля Рублево-Архангельской линии



Москва

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Последние слова девочки перед смертью - "Мамочка!": Отец не дождался помощи следователей, решил всё сам

Экс-депутата ГД Шилкина арестовали на два месяца по делу о растрате

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве

Бородач в чёрном попытался украсть мальчика из школы. Чужие родители отбили ребёнка


Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?






Rss.plus

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника

Обзор известных приложений, созданных на iOS

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве

Moscow.media
Москва

Собянин: начато строительство тоннеля Рублево-Архангельской линии



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Квартиры, бизнес, машины. Шнуров с женой могут делить имущество на миллиард




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Чемпионат Центрального округа по летнему офицерскому троеборью завершился в Москве

Сборная команда Главного управления Росгвардии по Московской области вошла в тройку победителей на чемпионате Центрального округа

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Марин Чилич

Эйсинг-777 // Марин Чилич стал самым низкорейтинговым чемпионом турнира АТР



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Лавров

Лавров заявил о превращении союза США и Южной Кореи в тройственный блок с Японией



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России