ԶԼՄ-ների աշխատանքը չպետք է խոչընդոտվի որևէ արհեստական եղանակով. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դեռևս չի շտապում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա, այն աշխատանքային տարբերակ է:
«Դա ամենևին ԶԼՄ-ների կողմից քննարկման առարկա չպետք է դառնար, քանի դեռ վերջնական տեսքով չի ներկայացվել: Այս առումով, անկեղծ ասած, կոռեկտ չեմ համարում քննարկել այս կամ այն դրույթը, որովհետև վստահ չեմ, որ այդ կամ այն դրույթը մնալու է նախագծի վերջնական տարբերակում... Читать дальше...