Ինտելեկտի միավորումը Հայաստանում երկու անգամ բերել է կարևորագույն անցումների՝ պետականության ձևավորման տեսակետից, պետք է կրկին միավորել․ Վարդան Խաչատրյան (տեսանյութ)
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել Հայաստանի հասարակական ու քաղաքական գործիչների, գիտնականների, դասախոսների, մշակութային ոլորտի ներակայացուցիչների՝ ազգային միասնություն ստեղծելու կարևոր առաքելությամբ։ Սա նման ձևաչափով կուսակցության արդեն 3-րդ համագումարն է։
Tert.am-ի հետ զրույցում կուսակցության հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը նշեց․, որ համագումարում քննարկվող թեմաները հասարակության համար լիարժեք լուսաբանված չեն։
«Ինտելեկտի միավորումը Հայաստանում երկու անգամ բերել է կարևորագույն անցումների՝ պետականության ձևավորման տեսակետից։ Մեր հասարակությանը պատվաստել են բազմաբնույթ տեսակետներ, որոնք կարող են վտանգել մեր հասարակությունը և պետությունը։ Կարևոր է հասկանալ, որ պատերազմը դեռ ավարտված չէ, դրանով հանդերձ ունենք ներուժ, պատմական կարևոր դերակատարությունը, որը չենք օգտագործում ու չենք աշխատում այն ուղղությունների վրա, որտեղ ամենուժեղն ենք եղել»,- ասաց Վարդան Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։