ԱՄՆ է ժամանել ռուսական գազով բեռնված առաջին տանկերը
Ֆրանսիական ընկերության Gaselys տանկերը՝ ռուսական հեղուկ բնական գազի առաջին խմբաքանակով, ժամանել է Բոստոն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են նավերի գլոբալ տեղակայման համակարգի տվյալները:
Նավը գտնվում է նավահանգստի տարածքում՝ ափից ոչ հեռու: Հունվարի սկզբին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ямал СПГ գործարանից ԱՄՆ կմատակարարվի գազի առաջին խմբաքանակը:
Միացյալ Նահանգները ռուսական գազ են ձեռք բերել երկրի արևելյան ափերին գազի գնի բարձրացման պատճառով՝ մինչև 6300 դոլար՝ 1000 խորանարդ մերի համար: Հումքի գնաճը պայամանվորված է եղանակային պայմաններով: