Ցիպրասն ու Էրդողանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ նշել են հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած իրենց նախորդ հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»,-ն:
Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է աշխատանքային այցով Ստամբուլ այցելել, նշել է նա:
Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել էին Թուրքիայի կողմից սահմանի հսկողության ժամանակ թուրքական տարածք պատահաբար մտած երկու հույն զինծառայողի ձերբակալությունից հետո: Զինվորականներն ազատ են արձակվել օգոստոսին, ինչը բարելավել է երկկողմ հարաբերությունները: