«Հրապարակ». ԱԺ հանձնաժողովների գործառույթները որոշվում են ըստ նախագահների ունակությունների
«ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ՝ բավականին կրճատվել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները: «Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ:
Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարևորագույն ոլորտներ, եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին Արտաքին կապերն ու եվրաինտեգրումը՝ արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է Եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո: Եվրասիականը և ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում: Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են Գիտության և կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: