Australian Open. Խաչանովը պարտվեց Բաուտիստա-Ագուտին և դուրս մնաց պայքարից
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանի արգելքը:
Մրցաշարի 10-րդ ռակետը երրորդ շրջանում պարտություն կրեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտից: 2 ժամ 10 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 4:6, 5:7, 4:6 հաշվով:
Խաչանովի ակտիվում գրանցվեց 8 էյս, 5 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոինթ՝ 2 հնարավորից, իսկ Բաուտիստա-Ագուտի ակտիվում՝ 2 կրկնակի սխալ, 5 բրեյք:
Հավելենք, որ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հաջորդ մրցակիցը լինելու է Մարին Չիլիչ (Խորվաթիա, 6)-Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա, 26) զույգի հաղթողը: