Թրամփը Փելոսիին արգելեց Պենտագոնի օդանավով մեկնել արտասահման
Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը՝ shutdown-ը, Թրամփն ասել է, որ Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը չի կարող հանրային միջոցառման նպատակով ռազմական օդանավով մեկնել Աֆղանստան: Փելոսին մտադիր էր նաև այցելել Բրյուսել:
Իր որոշման մասին Թրամփը Փելոսիին երեկ երեկոյան հաղորդել է նամակով:
Կոնգրեսի պատվիրակությունը պետք է հանդիպեր Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողներին:
«Այն ժամանակ, երբ 800 հազար պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանում, կարծում եմ, դուք ըմբռնումով կընդունեք հանրային միջոցառումը հետաձգելու հանգամանքը, մենք այդ 7-օրյա զբոսաշրջությունը հնարավոր կդարձննք, երբ կավարտվի shutdown-ը»,- ասվում է Թրամփի նամակում:
Վաշինգթոնի քաղաքական շրջանակներում համոզված են, որ Թրամփի կողմից դա պատժամիջոց է ի պատասխան Մեքսիկայի հետ սամհանին պատի կառուցման ֆինանսավորումը մերժելու դեմոկրատականների դիրքորոշման:
Նախօրեին Փելոսին Թրամփին կոչ է արել հետաձգել ամենամյա ուղերձը Կոնգրեսում, կամ այն ներկայացնել գրավոր տարբերակով, քանի որ ամենամյա ուղերձի օրը Վաշինգթոնում անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցներ ստիպված կլինեն իրենց աշխատանքը կատարել առանց վճարման:
«Ես ասում եմ՝ եկեք օր ընտրենք, երբ կառավարություը կսկսի աշխատել, եկեք վճարենք ծառայողներին, գուցե նա մտածում է,որ լավ է, երբ չես վճարում աշխատող մարդկանց, ես այդպես չեմ մտածում»,- ասել է Փելոսին:
Նախագահ Թրամփին զայրացրել է Փելոսիի այդ հայտարարությոունը: Նա պնդում է, որ միևնույն է պետք է կառուցել պատը, քանի որ այն անհրաժեշտ է երկրի հարավային սահմանի անվտանգության համար:
ԱՄՆ կառավարությունն արդեն 28 օր առանց ֆինանսավորման է աշխատում, դա համարվում է ամենաերկարատև shutdown-ը երկրի պատմության ընթացքում: