Սոֆի Թըրները խոստովանել է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ իրեն թույլ չեն տվել մազերը լվանալ
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Սանսա Սթարքին մարմնավորող Սոֆի Թըրները խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ իրեն թույլ չեն տվել գլուխը լվանալ:
«Առաջին մի քանի եթերաշրջանների ժամանակ ինձ թույլ էին տալիս մազերս լվանալ, քանի որ ես արիստոկրատ օրիորդի էի մարմնավորում: Հինգերորդ եթերաշրջանից սկսած ինձ խնդրեցին այլևս չլվանալ մազերս, և դա ուղղակի զզվելի էր: Այժմ ֆիլմում կեղծամ եմ կրում, հետևաբար՝ կարող եմ լվանալ մազերս, երբ ցանկանամ, սակայն մի քանի տարի չափազանց յուղոտ մազերով եմ ապրել»,- Instyle ամսագրի հետ զրույցում խոստովանել է դերասանուհին:
Ավելի վաղ խաղորդվել էր, որ ապրիլի 14-ին կկայանա հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի պիեմիերան:
«Գահերի խաղը» հայտնի է դարձել սյուժետային անսպասելի զարգացումների շնորհիվ՝ ներառյալ գլխավոր հերոսների մահը: Այն նկարահանվում է 2011թ.-ից ի վեր և այդ ընթացքում արժանացել է 38 «Էմմի» մրցանակի: