Պատմական Խարբերդում, Սասունում, Մուշում և այլուր առատ ձյան հետևանքով փակվել են հարյուրավոր գյուղերի ճանապարհներ (լուսանկարներ, տեսանյութ)
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղի նահանգում (պատմական Խարբերդ - tert.am) աննախադեպ առատ ձյան հետևանքով ամբողջությամբ 249 գյուղի ճանապարհ է փակվել:
Ինչպես փոխանցում է թուրքական DHA գործակալությունը, գյուղերի բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ, չեն գործում տեղի դպրոցները, նահանգապետարանը փորձում է բացել դեպի գյուղեր տանող ճանապարհները:
Ըստ «Բաթման հաբեր» պարբերականի՝ գրեթե նույն իրավիճակն է Սասունի լեռնային գյուղերում, որտեղ օրեր շարունակ բազմաթիվ գյուղերի բնակիչներ չեն կարող դուրս գալ բնակավայրից: Այստեղ ձյան շերտի բարձրությունն անցել է 2 մետրը:
Հայտնի է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բազմաթիվ գյուղերի ճանապարհներ են փակվել նաև Բինգյոլում, Վանում, Մուշում, Բիթլիսում (Բաղեշ), Էրզրումում (Կարին) և Էրզինջանում (Երզնկա): Նշվում է, որ անցյալ շաբաթ Բինգյոլում ձյան հետևանքով անհասանելի դարձած գյուղերի թիվն անցել է 400-ը:
Վան
Բինգյոլ
Խարբերդ
Տեսանյութը՝ Սասունից