Ինդոնեզիայում ամուսինը հրաժարվել է կնոջը հայտնել հեռախոսի ծածկագիրը, և կինը նրան ողջ-ողջ այրել է
Ինդոնեզիայում կինը վեճից հետո այրել է ամուսնուն, որը հրաժարվել էր նրան հայտնել իր բջջային հեռախոսի ծածկագիրը, հաղորդում է Metro հարթակը:
Տղամարդը տան տանիքը նորոգելիս է եղել, երբ կինը խնդրել է նրան հայտնել բջջայինի ծածկագիրը: Տղամարդը հրաժարվել է, ինչից հետո նրանց միջև վեճ է բռնկվել, այնուհետև ամուսինն իջել է ու հարվածել կնոջը:
Վեճի թեժ պահին կինը վերցրել է ձեռքի տակ եղած բենզինով լի տարան, ապա կրակայրիչով այրել ամուսնուն: Ականատեսներից մեկը շտապել է դեպքի վայր և օգնել հանգցնել կրակը: Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, սակայն վերջինս երկու օր անց մահացել է: