Մեծ Բրիտանիայում պաղպաղակի սիրահար գողին բռնել են՝ թալանած տներում պաղպաղակ ուտելու պատճառով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում Փոլ Հեյման անունով գողն ավելի քան 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, երբ անվտանգության համակարգի տեսախցիկներից մեկը ֆիքսել է նրան տներից մեկի բակում պաղպաղակ ուտելիս, գրում է BBC-ն:
Երեսունվեցամյա տղամարդը, որը բնակության հիմնական հասցե չունի, բազմիցս տներ է թալանել: Ըստ դատարանի՝ նա գողության ժամանակ հազարավոր ֆունտ արժողությամբ իրեր է թալանել:
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում թալանել հերթական տունը, իսկ հետո նստում է տան առաջնամասում և հեռանալուց առաջ պաղպաղակ վայելում:
Մեկ այլ դեպքում տանտերն իր ավտոտնակի դարպասները բաց էր գտել, իսկ ներսում՝ պաղպաղակի երկու տարա և գդալ:
Թողած հետքերի փորձաքննության հիման վրա էլ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել նրբաքիմք գողին: