Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում նախկինում էլ փլատակներ չեն եղել, եղել են խնդիրներ, մեր գործն է լուծել դրանք. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Ռուբեն Ռուբինյան չի կարծում, թե իր աշխատանքն էական կտարբերվի նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան մշտական հանձնաժողովի աշխատանքից։ Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ունի առաջնահերթ 3 ուղղություն՝ խորհրդարանական դիվանագիտություն, խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանական լսումների ակտիվացնում։ Նա ընդունում է, որ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությունները չեն փոխվել, բայց վստահեցնում է՝ փոխվել է փիլիսոփայությունը։ Ըստ նրա՝ այսօր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է ՀՀ պետական շահը, և նոր իշխանությունները կաշկանդված չեն ինչ-որ բիզնես կամ այլ տիպի ոչ պետական շահերով։

- Պարո՛ն Ռուբինյան, Դուք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն եք։ Ձեր աշխատանքները  տարբերվելո՞ւ են նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի աշխատանքից։

- Ելույթումս, ըստ էության, արդեն ներկայացրել եմ իմ պատկերացումներն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Հիմնական 3 ուղղությունը, որ կառանձնացնեմ, խորհրդարանական դիվանագիտությունն է, խորհրդարանական վերահսկողությունն է, խորհրդարանական լսումների ակտիվացումն է։ Չեմ կարծում, որ մեր գործառույթներն էական կտարբերվեն նախորդ գումարման ԱԺ-ի համապատասխան հանձնաժողվի աշխատանքից։

- Երբ դեռ քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, և այդ ժամանակ ասվում էր, որ ՀՀԿ-ն գոնե արտաքին քաղաքականության մասով բավականին հաջող է, նա հակադարձում էր, որ Սերժ Սարգսյանը տապալել է ՀՀ արտաքին  քաղաքականությունը։ Բայց դուք շարունակում եք նախկին իշխանությունների  գիծը, ի՞նչ ունենք այսօր, որ չունեինք երեկ։

- Նախ ուզում եմ ասել, որ, թեև հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական վեկտորներն էականորեն չեն փոխվել, դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության վարման ձևը չի փոխվել։  Այսինքն՝ մեր առաջնահերթությունները, այն հիմնական ուղղությունները և կազմակերպությունները, որտեղ ՀՀ–ն ներգրավված էր, չեն  փոխվել, բայց  փոխվել է մեր արտաքին քաղաքականության վարման փիլիսոփայությունը։ Հիմա արտաքին քաղաքականություն վարելիս առաջնային է ՀՀ պետական շահը, և նոր իշխանությունները կաշկանդված չեն ինչ-որ բիզնես կամ այլ տիպի ոչ պետական շահերով։ 2-րդ կարևոր տարբերությունն այն է, որ մենք որդեգրել ենք մի փիլիսոփայություն, որով բացառվում է ժողովրդի մեջքի հետևում կտրուկ որոշումներ կայացնելու պրակտիկան։ Ընդհանրապես, արտաքին քաղաքականությունը երկար պրոցես է, և մենք ստեղծել ու շարունակում ենք ստեղծել նախադրյալներ, որպեսզի Հայաստանը հաջողություններ գրանցի այդ ուղղություններում։

- Իսկապե՞ս ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում փլատակներ էին, թե իշխանության գալով, արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատելով՝ հասկացաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

- Նախ ես չեմ կարծում, որ փլատակներ էին, երբեք փլատակներ չեն եղել, կարծում եմ, որ  եղել են խնդիրներ արտաքին քաղաքական ուղղության մեջ։ Հիմա մեր գործն է լուծել այս խնդիրներ։

- Այսօր խնդիրներ կան ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացման հետ կապված՝ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններն այն չեն վավերացրել։ Ինչո՞ւ չի վավերացվել, ներքին խնդիրնե՞րն էին խանգարում։

- Այնպես չէ, որ պետք է  ինչ-որ մի ժամկետում վավերացվեր, սակայն չի վավերացվել, դա շարունակական պրոցես է, քանի որ այն պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր պետություններում, դա ժամանակ է պահանջում։ Այստեղ կա նաև եվրոպական ընտրությունների գործոնը, որը կարող է որոշակիորեն դանդաղեցնելը պրոցեսը։ Ամեն ինչ ընթանում է նորմալ։ Կարծում եմ` խորհրդարանը ներդրում կունենա, որ  գործընթացն արագանա։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ-ին պետք է ոչ միայն «և– և»-ի քաղաքականություն, այլ  բազմաթիվ «և»-երի քաղաքականություն։ Սակայն այսօր էլ տեսնում ենք, որ միայն շարունակում ենք համագործակցել ՌԴ-ի ու ԵՄ-ի հետ։ Այլ ո՞ր երկրների հետ եք փորձում խորացնել հարաբերությունները։

-  Բոլոր ուղղություններով էլ փորձ է արվում, սակայն արտաքին քաղաքականությունը երկար գործընթացն է, այն, գուցե, ընթացքում կոնկրետ իրադարձություններով հագեցած չի լինում, բազմաթիվ մասեր տեսանելի չեն լինում։ Սա գործընթաց է, և մենք ունենք հստակ առաջնահերթություններ։ Բնական է, որ  ամենատեսանելին հարաբերություններն են ՌԴ-ի ու տարածաշրջանի մյուս պետությունների, ինչպես նաև Եվոպական ուղղությամբ հարաբերութունները, սակայն դա չի նշանակում, որ  աշխատանքներ չեն տարվում այլ ուղղություններով։ Մասնավորապես, ես կարծում եմ, որ մենք պետք է մեր աշխատանքներն ակտիվացնենք ամերիկյան ուղղությամբ, մեր անմիջական հարևաններ Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև եվոպական պետությունների հետ առանձին-առանձին։

- Ձեր քաղաքական ուժի առաջնորդը շատ էր քննադատում ՀՀ-ի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ խորացումը՝ նկատելով, որ  ՀՀ զարգացումը հետ է ընկնում, անգամ  ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ է արել, բայց վարչապետ դարձավ ու հայտարարեց, որ ՀՀ-ՌԴ բացառիկ հումանիտար ծրագիր է իրականցնելու, որն, ի դեպ, չի եղել։

- 2 փաստական սխալ թույլ տվեցինք Ձեր հարցում, քանի որ մեր քաղաքական ուժը  երբեք չի քննադատել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, մեր քաղաքական ուժը քննադատել է արտաքին քաղաքականության մեջ բավարար բալանսավորվածություն չապահովելը։ 2-րդ մեր քաղաքական ուժը երբեք նախաձեռնություն չի  բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, եղել է « Ելք» խմբակցությունը։

- Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էր։

- «Ելք»  խմբակցության  նախաձեռնությունն է եղել, ընդ որում` ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն ընդունելու։ Մենք հեղափոխության ընթացքում և դրանից հետո հայտարարել ենք, որ շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ։


Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России