«Բարսելոնան» չի հեռացվի Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկությունից
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային չի բավարարել «Լևանտեի» բողոքը «Բարսելոնայի»` կանոնակարգը խախտելու հետ կապված:
Ըստ աղբյուրի` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի դիտարկել «Լևանտեի» բողոքը, քանի որ այն ներկայացվել է նշանակված ժամկետից ուշ: Ակումբը պաշտոնական բողոքը ներկայացրել է կայացած խաղի ավարտից 5 օր հետո:
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատել էին, որ «Բարսելոնան» չպետք է օգտագործեր պաշտպան Խուան Մովիլյեին «Լևանտեի» (1:2) դեմ կայացած առաջին խաղում, քանի որ վերջինս դեղին քարտերի պատճառով պետք է որակազրկված լիներ: