Փրկարարները գտել են Հեռավոր Արևելքում իրար բախված Սու-34 ինքնաթիռներից երկրորդ օդաչուի մարմինը
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փրկարարները հայտնաբերել են Հեռավոր Արևելքում վթարված Սու-34 կործանիչի օդաչուի մարմինը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, փրկարարները գտել և բարձրացրել են օդաչուի անկենդան մարմինը: Գերատեսչությունից ընդգծել են, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Տու-142, ԱՆ-12, Ան-30 ինքնաթիռները և Մի-8 ուղղաթիռը: Ինքնանետման տարածքում որոնողական աշխատանքներ է իրականացնում 5 նավ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հեռավոր Արևելքում միմյանց են բախվել առանց ուսումնամարզական վարժանք կատարող երկու Սու-34 ինքնաթիռ: Ինքնանետում իրականացրած օդաչուներից մեկին ավելի վաղ հայտնաբերել էին ծովում: Նրա վիճակը բավարար է գնահատվում: