Ռուբեն Վարդանյանը համաձայնել է համալրել ՌԴ վարկանշային գործակալության տնօրենների խորհրդի կազմը
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԱԿՌԱ ռուսական վարկանշային գործակալության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Ведомости-ն՝ հղում անելով գործակալության հայտարարությանը:
«Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԱԿՌԱ-ի առաջարկը՝ համալրելու տնօրենների խորհրդի կազմը: Նման հեղինակավոր և փորձառու մասնագետի ժամանումը, անշուշտ, կամրապնդի մեր կառավարման թիմը: Վստահ եմ, որ Ռուբենի՝ խոշորագույն ընկերություններում աշխատելու բազմակողմանի և հաջող փորձը կնպաստի կորպորատիվ կառավարման գործընթացի բարելավմանը ԱԿՌԱ-ում», - աղբյուրը մեջբերում է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Յոհանսոնին:
Ինքը Վարդանյանն ընկերությանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջատար վարկանշային գործակալություններից մեկում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար:
«Դա ինձ թույլ կտա ֆինանսական համակարգում իմ բազմամյա աշխատանքային փորձն իրացնել ինձ համար նոր ուղղվածության՝ վարկային վարկանիշների ոլորտում», - ասել է գործարարը: