Ուկրաինայի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունն իրականացնում են խախտումներով. Արսեն Ավակով
Ուկրաինայի նախագահի որոշ թեկնածուներ Կիևում և երկրի տասն այլ շրջաններում խախտել են Ընտրական օրենսգրքի դրույթները: Այդ մասին Facebook-ում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Նա հորդորել է թեկնածուներին և նրանց նախընտրական շտաբերի ղեկավարներին վերացնել խախտումները և «քարոզչությունն իրականացնել օրենքի տառին համապատասխան»:
Ավակովը նշել է, որ, մասնավորապես, խախտումներ են իրականացրել նախագահի թեկնածուներ Սերգեյ Կապլինը, Անատոլի Գրիցենկոն, Եվգենի Մուրաևը, Անդրեյ Սադովին, Իգոր Շևչենկոն և Վալենտին Նալիվայչենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019-ի մարտի 31-ին: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 10 թեկնածու: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է: