Ֆրանսիան Ճապոնիայից պահանջել է միավորել Renault-ն և Nissan-ը
Ֆրանսիայի իշխանությունները Ճապոնիայից պահանջել են մեկ ընկերության մեջ միավորել Renault և Nissan ավտոբրենդերը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ֆրանսիական կողմի ներկայացուցիչները մտադիր են Nissan ընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահ նշանակել, քանի որ նախկին նախագահ Կառլոս Գոնը ձերբակալված է 8 մլն դոլար կաշառք վերցնելու համար:
Նշվում է, որ երկու ընկերությունների միջև հարաբերությունների բարդացման ֆոնին Renault-ն կողմ է Nissan-ի հետ միավորմանը:
Տարեսկզբին հաղորդվում էր, որ ֆրանսիական Renault SA և ճապոնական Nissan Motor Co. ընկերությունները բանակցություններ են վարում միավորվելու և նոր ավտոարտադրություն ստեղծելու շուրջ: