«Արարատը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Սոչիում
Երևանի «Արարատը» շարունակում է պատրաստվել Բարձրագույն խմբի մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Հունվարի 23-ին թիմը կմեկնի Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի, գրում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը:
Հունվարի 30-ին Աբրահամ Խաշմանյանի սաներն ընկերական հանդիպում կանցկացնեն «Ուրոժայ» ակումբի հետ, իսկ փետրվարի 1-ին երևանյան թիմի մրցակիցը կլինի «Սոչին»:
Սոչիում ուսումնամարզական հավաքը կավարտվի փետրվարի 3-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատի» վերջին ուսումնամարզական հավաք կկայանա Կիպրոսում` փետրվարի 11-23-ը:
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոներներ, որոնք առաջիկայում պայմանագիր կկնքեն ակումբի հետ: