Australian Open․ Նադալը հաղթեց Բերդիխին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի Բաց առաջնության 1/8 եզրափակչում հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Թոմաշ Բերդիխին։
2 ժամ 9 րոպե տևած խաղում Նադալն առավելության հասավ 6-0, 6-1, 7-6 (7-4) հաշվով։ Աշխարհի երկրորդ ռակետի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 13 հնարավորից, իսկ Բերդիխի ակտիվում՝ 5 էյս, 3 սխալ մատուցման ժամանակ։
Սա թենիսիստների 27-րդ հանդիպումն էր և Նադալի 23-րդ հաղթանակն այս դիմակայությունում։
Քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ, ով ավեի վաղ պայքարից դուրս է թողել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։