Ռուսաստանը սեփական միջոցներով լուսնային «Սոյուզ» կկառուցի
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները սեփական միջոցներով, առանց ԱՄՆ-ի ֆինանսական մասնակցության կկառուցեն «Սոյուզ» տիեզերանավի՝ դեպի Լուսին թռչելու համար նախատեսված տարբերակը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ոլորտի բարձրաստիճան աղբյուրը:
«ՆԱՍԱ-ն որևէ բանի համար չի վճարելու, բոլոր աշխատանքները նախատեսված է իրականացնել մեր հաշվին»,-ասել է զրուցակիցը:
Հունվարի սկզբին «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ռուսական կողմին խնդրել է ստեղծել «Սոյուզ»-ի՝ դեպի Լուսին թռչելու համար նախատեսված տարբերակը: