Աֆղանստանում հարձակվել են նահանգապետի շարասյան վրա. կան զոհեր
Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգում հարձակում է տեղի ունեցել նահանգապետի ավտոշարասյան վրա, ինչի հետևանքով առնվազն 15 իրավապահ է զոհվել և վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տեղի իշխանությունների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մոհամմադ Ագա շրջանում: Անվտանգության ծառայությունները փակել են մայրուղին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
Նշվում է, որ Լագորի նահանգապետ Անվար Իսհակզայը նահանգի անվտանգության վարչության ղեկավարի հետ միասին վերադառնալիս է եղել Քաբուլից: Հարձակման ժամանակ նրանք չեն տուժել:
Հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենայի միջոցով: Պայթյունի հետևանքով վնասվել է շարասյան վեց ավտոմեքենա:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: