Sky Sports. Իգուայինը չի ընդգրկվել «Միլանի» հայտացուցակում
Ջենարո Գատուզոն «Ջենոայի» հետ խաղում «Միլանի» հայտացուցակում չի ընդգրկել թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
«Ջենոա»-«Միլան» հանդիպումը կայանալու է Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում: Ըստ աղբյուրի` իտալացի մասնագետը կարծում է, որ հարձակվողի շուրջ շատ են «Չելսի» տեղափոխվելու մասին խոսակցությունները և այդ պատճառով Իգուայինը չի կարողանա կենտրոնանալ ու օգնել իր թիմակիցներին:
Վերջերս հայտնի էին դարձել Իգուայինի` «Չելսի» տեղափոխվելու մանրամասները: