Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ. Ս. Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ:
Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ նեռարյալ հեռախոսային լոգիններ։ Ես այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։
Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի, մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ - շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։
Հ. Գ. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,-գրել է նա: