Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Lավ չէ, որ հայկական կողմը հրապարակայնորեն չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ու դրանից հետո եղած հաղորդագրություններին շատ զգույշ լավատեսությամբ պետք է մոտենալ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց` կարևորը ոչ թե հանդիպումից հետո ասվածն է, այլ այն, թե ինչ է արվելու հանդիպումից հետո:

«Արդեն մոտ 20 տարի է՝ ինձ հարցնում են՝ բանակցություններում առաջընթաց ինչո՞ւ չկա: Պատասխանը պարզ է, բանակցային դասագրքից է․ եթե չկա վստահություն կողմերի միջև, հնարավոր չէ գտնել բանակցային լուծում սեղանի շուրջ: Իսկ այդ վստահությունն ստեղծելը շատ երկար ժամանակ է պահանջում, և մեկ վայրկյանում կարելի է այն զրոյի հավասարեցնել, դրա վերականգնման համար պահանջվելու են տրանսակցիոն ջանքեր՝ «ասել է, արել է» սկզբունքով, և ավելի շատ ժամանակ»,- ասաց նա:

Բանակցային գործի մասնագետն օրինակ բերեց՝ Կիպրոսի հարցով կողմերը փորձում էին ինչ-որ չափով վստահություն ձեռք բերել, ԵՄ-ը ահագին գումարներ էր ծախսում դրա համար: «Վստահությունը կողմերի միջև բանակցություններում պարտադիր է, որ լինի: Բայց դրա առկայություն դեպքում պարտադիր չէ, որ հիմնախնդիրը արագ կլուծվի»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հավելեց, որ բացի դրանից, հիմնախնդրի կարգավորման համար ցանկալի է, որ կողմերն ունենան ընդհանուր պատկերացում իրենց համար ձեռնտու բարիդրացիության մասին, և նրանց արժեհամակարգերը համընկնեն:

«Այդպես Կիպրոսի հիմնախնդրի դեպքում որպես հաշտեցման և վստահության քայլ ընդունվեց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք Դուշանբեի պայմանավորվածությունները կատարելը, սահմանում իրավիճակը չլարելը արդեն խոսքից գործի անցնել չի նշանակում, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Երբ փոխվում է կողմերից մեկի ղեկավարությունը, միշտ կա հնարավորություն քաղաքականություն փոխելու, և դա դասական մոտեցում է նաև միջնորդների համար: 

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ հնարավորության առկայությունը, ադրբեջանական կողմի նոր երկխոսության գնալը դեռևս չի նշանակում, որ շատ բան բանակցային գործընթացում փոխվելու է:

«Ինձ թվում է՝ Ալիևը եկել, հասել է այն պահին, որ հասկացել է՝ ուժի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելը լավ արդյունք, ապագա չունի: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց , որ պատերազմով տարածքներ վերադարձնել չի կարող: Նա չի կարող համոզված լինել, որ հայկական կողմի նկատմամբ իր առավելությունը շատ մեծ է: Այնպես որ, ինքն ինչ-որ չափով արդեն պատրաստ էր իրեն այսպես պահելու, նրան անհրաժեշտ է եղել դա իր դեմքը փրկելու համար, և այդ հնարավորությունը նրան տրվել է. փոխվել է Հայաստանի ղեկավարությունը: Բայց հարց է, թե ինչքանով է ինքը պատրաստ, ինչքանով է ինքը կարող այդ հնարավորությունն օգտագործել: Ինքն էլ մնացել է իր հակահայկական քարոզի ծուղակում: Դա կարող է իր համար բարդացնել վստահության ստեղծման համար անհրաժեշտ միջոցներն ընտրելու գործընթացը»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանն ընդհանրական որակեց արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, ըստ որի, կողմերը պատրաստակամություն են դրսևորել կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

«Կան դասական մոտեցումներ վստահության ձեռքբերման մասին․ այդ գործընթացն ինչ-որ քայլեր է ենթադրում․ դա կարող է լինել մամուլի, քարոզի միջոցով ժողովուրդներին նախապատրաստելը, դա պետք է արվի պետության կողմից»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը, սակայն, նկատեց, որ այդ գործընթացին նախապատրաստվելը երկու երկրներում տարբեր կերպ պետք է լինի, որովհետև եթե Հայաստանում կարելի է համարել, որ մամուլն ազատ է, ապա Ադրբեջանում այդպես չէ, պետությունը կարող է այնտեղ ամեն ինչ իր վերահսկողության տակ վերցրել: «Դա պետք է փոխվի, որ հնարավոր լինի վստահություն ստեղծել»,- ասաց նա:

Ադրբեջանը, ըստ բանակցային գործի մասնագետի, առաջնորդվում է հետևյալ գաղափարախոսությամբ․ «Եթե չես կարողանում պատերազմով հաղթել թշնամուդ, փորձի՛ր նրան համբուրել»: «Այդ համբուրելը, դեռ պարզ չէ, մեզ համար լավ կարո՞ղ է լինել: Մեզ մոտ կան բազմաթիվ կազմակերպություններ, որ նախապատրաստվել են խաղաղության գործընթացին, իսկ հակառակ կողմում նման բան չկա, եթե լինի էլ, ապա վերահսկվելու է «սուլթան» Ալիևի կողմից»,- ասաց նա՝ նկատելով, որ չպետք է մոռանալ նաև Ադրբեջանի արժեքների, ավանդույթների մասին, որոնք հեռու են ժողովրդավարությունից:

Խաղաղության նախապատրաստման և կողմերի միջև վստահության ստեղծման գործընթացը պետք է որոշակի քայլեր ենթադրի։ Արթուր Մարտիրոսյանը մատնանշեց իր փորձը իսրայելապաղեստինյան հակամարտության ժամանակ․ իրենք` որպես միջնորդ, դիմում էին պաղեստինական խմբին, որ ներկայացնեն ցուցակ, թե ինչ են ուզում, որ իսրայելական կողմն անի՝ վերջինիս նկատմամբ վստահություն ունենալու համար, նույնը ասվում էր նաև իսրայելական կողմին:

«Սրանք շատ կոնկրետ խնդիրներ են, որոնք պետք է բարձրացվեն: Մենք, առանց տեսնելու, թե հայ-ադրբեջանական կողմերը ինչ են զրուցել, բանակցել, չենք կարող կանխատեսումներ անել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ այն, որ ադրբեջանական կողմն արդեն խոսում է հայկական կողմի հետ որոշակի փոխըմբռնման մասին, չի՞ նշանակում, որ հայկական կողմը բավարարել է նրա որոշակի ցանկություններ, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց․ «Շատերը մտածում են զիջումների մասին: Ո՛չ: Պարտադիր չէ, որ մենք զիջումներ արած լինենք: Նախևառաջ մենք պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանն այնքան էլ լավ վիճակում չէ, որովհետև մնացել է իրենց մոտ 5 տարի, որ նավթի պաշարները սկսել են կտրուկ կրճատվել, գնալով նավթի գինն էլ է ընկնում, տնտեսական խնդիրներ են ակնկալվում: Եվ պարզ է, որ եթե նրանք շարունակեն նույն կերպ մոտենալ խնդրին, գալու է մի պահ, որ պետք է պատերազմեն, այդ դեպքում էլ շատ վատ վիճակում են հայտնվելու: Դրա համար պետք է այլ կերպ վարվեն: Այդ պատճառով նրանք մտածում են, որ ավելի ճիշտ կլինի հնարավորությունն օգտագործել․ նոր բանակցող կա հակառակ կողմում, կարելի է փորձել: Պատկերացնենք՝ եթե Սերժ Սարգսյանը լիներ նորից Ալիևի հետ բանակցողը, նա այդ դեպքում ի՞նչ պետք է ասեր իր հասարակությանը, ինչո՞ւ է նա փոխում իր մոտեցումը: Հիմա արդեն իրավիճակն այլ  է․ ասում են՝ նոր մարդ է եկել իշխանության, մենք էլ փորձում ենք հիմնահարցը խաղաղությամբ լուծել: Թե ինչ կստացվի այսօր եղածից, մեծապես կախված է նաև միջնորդական առաքելություն իրականացնողներից»:

Վստահություն ստեղծելու համար, ամեն դեպքում, Ադրբեջանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, սահմաններից հետ քաշի իր դիպուկահարներին: Այս համատեքստում, Արթուր Մարտիրոսյանը նկատեց, այդքան էլ լավ չէ, որ հայկական կողմը հրապարակային չի ներկայացնում, թե հանդիպումներում ինչ պահանջներ է դնում ադրբեջանական կողմի առջև:

«Վարչապետ Փաշինյանն սկզբից հայտարարեց, թե Արցախի փոխարեն իրենք չեն բանակցելու, բայց այդ դեպքում ինչի՞ համար են այդ հանդիպումները, իհարկե, բանակցությունների: Չես կարող քո դիրքն ամրապնդելու համար ձևաչափ փոխել, բոլորին քո ուզած ձևաչափը պարտադրել: Կա՛մ պետք է ասես՝ ես չեմ բանակցում, ընդհանրապես բանակցություններ չեն լինելու, կա՛մ պետք է մտնես բանակցությունների մեջ, բանակցես և պարտադրես, որ քո ցանկացած ձևաչափը լինի: Երկրորդ մոտեցումն ավելի ճիշտ է: Եվ ցանկալի կլինի, որ իմանանք, թե ինչ ցանկություններ ու մոտեցումներ մենք ունենք»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հիշատակեց անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ բանակցային գործընթացը բաց է լինելու հանրության առջև, գաղտնիքներ չեն լինելու: «Իհարկե, ամեն ինչ չի կարող լինել թափանցիկ: Կան խոսակցություններ, որոնք փակ պետք է լինեն: Բայց այսօր մեր իշխանությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ավելին ասեն, քան ասվում է: Արտգործնախարարությունը անմիջապես հետո պետք է մամուլի ասուլիս տար, լրագրողների հարցերին պատասխաներ: Եթե նրանք չեն անում, ապա իրենք տարածք են ստեղծում կոնսպիրատիվ կանխատեսումների համար»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ պարզ է՝ հիմնախնդրի լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, հիմա պարզապես պետք է քայլեր ձեռնարկվեն, որ դրան ուղղված գործընթացը խաղաղ լինի: Իսկ այդ հարցում, ըստ նրա,  չկան և չեն մատնանշվում հստակ քայլեր:

«Այս հանդիպումները շատ նախնական են և ներշնչում են զգուշավոր լավատեսություն այն առումով, որ հնարավոր է՝ մենք տեսնում ենք զինված դիմադրության ցածր ինտենսիվության փուլի ավարտի սկիզբ: Այս նոր սկիզբը հեշտ չի լինելու: Պետք է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու կողմերը: Այն, որ կողմերից մեկի քայլերը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատրաստվում է պատերազմի, ոչ մի վստահություն չի կարող ներշնչել մեզ: Կարծում եմ՝ Ալիևը պատերազմի այլընտրանքը պահելու է, բայց իր ժողովրդին ասելու է, որ եկեք՝ այս մի հնարավորությունն էլ օգտագործենք: Մենք էլ չենք կարող վստահել նրան, երբ ակնհայտ է, որ նա պատերազմի է պատրաստվում»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России