Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայի ուղղությամբ հասցված ավիահարվածը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներից հետո հայտարարել է, որ դիմադրությունը Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը հանդիսանում է հրեական պետության «մշտական քաղաքականությունը»:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Նեթանյահուն մեկօրյա այցով գտնվում է Չադում:
ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ համակարգերը կիրակի հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող 4 F-16 կործանիչ-ռմբակոծիչի հարվածը՝ ոչնչացնելով Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ արձակված 7 հրթիռ:
«Մեզ մոտ մշտական քաղաքականություն կա՝ հակադարձել Սիրիայում ամրապնդվելու Իրանի փորձերին և վնաս հասցնել նրանց, ովքեր փորձում են վնասել մեզ», - ասել է իսրայելցի վարչապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական ավիահարվածը: