ԱՄՆ-ում տիրող եղանակային պայմանների ֆոնին Թրամփը կատակել է «հին, բարի գլոբալ տաքացման» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ ցանկանալով գլոբալ տաքացում տեսնել ԱՄՆ-ում՝ երկրում տիրող ձյան ռեկորդային տեղումների ֆոնին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Զգո՛ւյշ եղեք և փորձեք տնից դուրս չգալ: Երկրի մեծ մասը տառապում է ձյան անհավանական տեղումներից և գրեթե ռեկորդային ցրտերից: Վատ չէր լինի, եթե վրա հասներ հին, բարի գլոբալ տաքացումը», - այս մասին գրառում ԱՄՆ նախագահը կատարել է թվիթերյան էջում:
Ինչպես մեկ շաբաթ առաջ հայտարարել էին ԱՄՆ կառավարությունից, այս տարի առաջին ձյան տեղումները Վաշինգտոնում և հարակից Մերիլենդ ու Վիրջինիա նահանգներում կաթվածահար են արել մի շարք կազմակերպությունների աշխատանքը, ինչպես նաև տրանսպորտային երթևեկությունը: