Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հեռացավ «Շավիշ»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը լքել է «Շավիշ»-ը: Այս մասին հայտնում է Armsport-ը` հղում անելով պորտուգալական ակումբի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ ազգային ընտրանու ֆուտբոլիստը խզել է պայմանագիրն ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ: «Շավիշ»-ը հաջողություն է մաղթել Ղազարյանին հետագա կարիերայում: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Ղազարյանը 2018-ին պորտուգալական «Մարիտիմու»-ից էր տեղափոխվել «Շավիշ», որը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում գրավեց 16-րդ տեղը` դուրս մնալով ուժեղագույնների լիգայից: