Ինդոնեզիայում վագրը հոշոտել է տեղի բնակիչներից մեկին
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա շրջանում վագրը սպանել է տեղի բնակիչներից մեկին` 61-ամյա Աբուսալի Հասբուանին, ով ագարակի աշխատակից էր: Այս մասին հայտնում է Asia Times-ը:
Գիշատչի զոհին գտել են տեղի բնակիչներն ու ոստիկանության աշխատակիցները: Հասբուանի ընտանիքի անդամները դիմել էին համապատասխան մարմիններին, երբ վերջինս աշխատանքից չէր վերադարձել:
Նշվում է, որ բացակայում էր զոհի աջ ձեռքը, իսկ գլուխը գտնվել է մարմնից 50 մետր հեռավորության վրա: Ենթադրվում է, որ տղամարդու վրա հարձակվել է վագրը: Հասբուանի մարմնի մնացորդները տեղափոխել են հիվանդանոց` փորձաքննություն անցկացնելու նպատակով: Ոստիկանները փնտրում են վագրին` հետագա հարձակումները կանխելու համար: