Ծեծկռտուք` Բարսելոնա-Կիև չվերթի ժամանակ. հարբած ուկրաինուհին հրաժարվել է թռչել օտարերկրացիների հետ (տեսանյութ)
Ուկրաինացի զբոսաշրջիկը Բարսելոնա-Կիև չվերթի ժամանակ անվայել պահվածք է դրսևորել` հրաժարվելով նույն օդանավով թռչել օտարերկրացիների հետ: Սկանդալային տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Նշվում է, որ աղջիկը հարբած էր: Սկզբում նրան դուր չի եկել իր կողքին նստած չինացի ուղևորը և նա հարձակվել է վերջինիս վրա: Հետո կռվել է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր փորձել են նրան կարգի հրավիրել:
«Նա որոշել էր, որ օտարերկրացիներն իր հետ չպետք է գտնվեն նույն սրահում միայն այն պատճառով, որ նրանք օտարերկրացիներ են»,- մեկնաբանել է ինքնաթիռի բորտուղեկցորդուհին և նշել, որ մյուս ուղևորները միջադեպից վախեցել էին: