72-ամյա լրագրողուհուն կոշիկների պատճառով արգելել են ներկա լինել Կաննի կինոփառատոնին
Ամերիկյան Variety պարբերականի լրագրողուհի Կլաուդիա Էլերին հսկիչներն արգելել են մուտք գործել Կաննի կինոփառատոնի սրահ, քանի որ վերջինս բարձրակրունկ կոշիկներով չի եղել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Լրատվամիջոցի ներկայացուցիչը միջադեպի հետ հայտնել է իր դժգոհությունը: Նա պատմել է, որ մուտքի մոտ իրեն կանգնեցրել են հսկիչները և ներս չեն թողել: Լրագրողուհին վախեցրել է անվտանգության աշխատակիցներին` ասելով, որ միջադեպի տեսանյութը կհրապարակի Variety-ի կայքում: Բանակցություններից հետո, ի վերջո, նա կարողացել է ներս մտնել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 72-րդ հեղինակավոր կինոփառատոնը: Այն այս տարի աստղային ռեժիսորական կազմ է հավաքվել: