Մեծ Բրիտանիայում կբացվի աշխարհի ամենահեղինակավոր այգեգործական ցուցահանդեսը, որին այս տարի մասնակցում են արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կբացվի աշխարհի ամենահեղինակավոր այգեգործական ցուցահանդեսը՝ Չելսիի ծաղկային շոուն:
Ինչպես գրում է РИА Новости-ն, այս տարի շոուին որպես լանդշաֆտային դիզայներներ առաջին անգամ կներկայանան նաև արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը:
Մասնագետների օգնությամբ Քեյթը որոշել է ստեղծել «Վերադարձ դեպի բնություն» կոչվող պարտեզը: Քեմբրիջի դքսուհին խոստովանել է, որ հաճախ է մտածում այն մասին, թե ինչ կարևոր ազդեցություն են ունենում բնությունից ստացած տպավորությունները երեխաների զարգացման և անհատականության ձևավորման հարցում, ինչն էլ փորձել է ցույց տալ թագավորական այգեգործների հետ համատեղ ստեղծած պարտեզի դիզայնի միջոցով:
Բույսերից բացի ցուցահանդեսի այցելուները կարող են ձեռք բերել նաև այգեգործական գործիքներ, հագուստ, ձեռնոցներ, զանազան տեխնիկա, այդ թվում՝ խոտհնձիչ մեքենա:
Ցուցահանդեսի այցելուներին զվարճացնելու համար սովորաբար կենդանի երաժշտություն է լինում՝ պարային համարներով: Ցուցահանդեսի շատ մասնակիցներ հյուրերին շամպայն և բրիտանական Pimm's ըմպելիք են առաջարկում:
Ցուցահանդեսը կբացվի այսօր և կտևի մինչև մայսիսի 25-ը: Ցուցահանդեսը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, իսկ տոմսերը անհրաժեշտ կլինի ամրագրել նախօրոք: