Добавить новость
World News



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

«Փաստ». «Հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ների» փնտրտուք՝ Ար­ցա­խում. դարձյալ Արցախն ու ԼՂ խնդիրը ՀՀ քաղաքական համակարգում դարձել են շահարկումների առարկա

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը թեև նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, սակայն դրանում շեշտված անդրադարձ է եղել Արցախին, ավելի ստույգ՝ Հայաստան-Արցախ հարաբերություններին։ Իհարկե, վարչապետը չի խոսել այդ հարաբերությունների հայեցակարգային բաղադրիչի մասին, այլ ավելի շատ առիթն օգտագործել է՝ հերթական անգամ Հայաստանի նախկին իշխանությանը գնահատականներ տալու համատեքստում։

Առհասարակ՝ այնպիսի տպավորություն է, որ դարձյալ Արցախն ու ԼՂ խնդիրը Հայաստանի քաղաքական համակարգում դարձել են շահարկումների առարկա, ընդ որում՝ հաճախ էժանագին։

Երբ նախկին իշխանության որոշ գործիչներ Փաշինյանին մեղադրում են «Արցախը հանձնելու» մեջ, այդ քննադատությունը, մեղմ ասած, դուրս է փաստարկված ընդդիմախոսության համատեքստից, որովհետև լավագույն դեպքում լսում ենք ենթադրություններ՝ առանց փաստական բաղադրիչի։ Նույն վարքագիծը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին։

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- երեկվա խորհրդակցության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն օգտագործում է Արցախի հարցը՝ Երևանում ու Ստեփանակերտում ընդդիմադիր տեսակետներ լռեցնելու համար։ Պատահական չէ, որ վարչապետը հիմա է որոշել նախաձեռնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը (միայն թե անհասկանալի է, թե ինչու է գործադիրի ղեկավարը նախաձեռնում օրենսդիր մարմնի գործառույթ)։

Ավելի վաղ Փաշինյանի համար նման հետաքննությունն ակտուալ չի եղել ու, առհասարակ, եթե իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում վարչապետը նման հետաքննություն չի իրականացրել, նշանակում է, որ դրա հատուկ անհրաժեշտությունը չի եղել, կամ էլ՝ երկրի ղեկավարն իր բոլոր գործողությունները հարմարեցնում է սեփական քաղաքական օրակարգին։

«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»,- երեկ ասել է Փաշինյանը՝ փաստորեն բացահայտելով, որ «հակահեղափոխության» հետ ասոցացվում են բոլոր այն ուժերը, որոնք Երևանում կամ Ստեփանակերտում հանդգնում են քննադատել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, որոնք համաձայն չեն իր հետ։ Սրանով Փաշինյանը հենց ինքն է Արցախի ներկա ղեկավարությանը նույնացնում Հայաստանի, այսպես կոչված, հին իշխանության հետ՝ թեև օրեր առաջ մի փոքր այլ գնահատական էր տալիս Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությանը։

Ավելորդ է ասել, որ Փաշինյանի նման դիրքորոշումը ոչ միայն սխալ է նույնիսկ մեթոդոլոգիական առումով, այլև չափազանց վտանգավոր է թե՛ նոր պառակտումներ սերմանելու, թե՛ «հող հանձնելու», «երկիր ծախելու» դավադրության տեսությունը ամենաբարձր մակարդակով առաջ մղելու տեսանկյունից։

Մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի էլիտաների հարաբերություններում առաջացած ճգնաժամն ավելի խորքային պատճառներ ունի, և ակնհայտ է, որ խնդրի լուծումն ամենևին էլ այն չէ, որ Երևանից փորձ արվի «օկուպացնել» Արցախի իշխանությունը։ Սա խնդրի լուծում չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России