«Ժամանակ». Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նոր նախագիծ, որը գրեթե չի տարբերվում գործողից
«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նոր նախագիծ: Այս օրենքը գրեթե ոչնչով չի տարբերվում գործողից, որովհետև օրենքով այդպես էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը, և մարզպետին նշանակելու ու ազատելու է կառավարությունը:
Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում մարզպետները ընտրվում են մարզի բնակիչների ուղիղ ընտրության միջոցով, որովհետև միայն մարզի բնակչության վստահության քվեն ունեցող մարդը կարող է հաշվետու լինել իր ընտրողների և ոչ թե նշանակողների առաջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: