Բրենթոն Թարանթը պաշտոնապես մեղադրվեց ահաբեկչության մջ
Նա մեղադրվում է մարտի 15-ին ահաբեկչական գործողության միջոցով 51 մարդու սպանության և 39 մարդկանց սպանելու փորձի մեջ:
Ահաբեկչության մեղադրանքնով անձը Նոր Զելանդիայում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
Թարանթի իրականացրած գրոհն ամենաարյունալի զանգվածային սպանդն է Նոր Զելանդիայի պատմության ընթացքում:
Այդ հարձակումից շաբաթներ անց Նոր Զելանդիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել ինքնաձիգ կամ կիսաինքնաձիզ հրազեն պահելու իրավունքը և զենքի վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումներ է հաստատել:
28-ամյա Բրենթոն Թարանթը «սպիտակամորթների գերիշխանության» թեզի ջատագով է և մերժում է այլազգիների ու, մասնավորապես, մահմեդականների ներգաղթի գաղափարը: Հաջորդ անգամ նա դատարան կբերվի հունիսին: