Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող։
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։
Ըստ Նաղդալյանի, մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասաց ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։
Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։