Կոչ ենք անում զտում նախաձեռնել Դատախազության, ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական համակարգերում
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը՝ դատական համակարգի վիրահատական միջամտության և անցումային արդարադատության ներդրման գործընթացն սկսելու քայլերը, միաժամանակ կոչ ենք անում նմանատիպ գործընթացներ նախաձեռնել Դատախազության, ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական համակարգերում։
Հիմնազուրկ են այն տեսակետները, որոնք հղում են անում սահմանադրության խախտման և դատարանների անկախության միջամտությանը։ Արձանագրված փաստ է, որ 2015թ-ի սահմանադրությունը հայ հասարակությունը մերժել է, ինչ վերաբերվում է դատարանների անկախությանը, ապա ՀՀ-ում վաղուց իրողություն է դատական համակարգի չգոյությունը և գործող դատավորների մեծ մասը՝ որպես հանցավոր ռեժիմի կամակատարներ, իրենց կողմից կայացրած ապօրինի վճիռների համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով իրականացվող փոխհատուցումները պետք է գանձվեն այդ ապօրինի վճիռներն իրականացնող դատավորներից, մեղադրող դատախազներից և շինծու գործերը ներկայացնող քննիչներից։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է իշխանություններին հետամուտ լինել վարչապետի կողմից նախաձեռնած բարեփոխումներն անհապաղ կյանքի կոչելուն։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն
The post Կոչ ենք անում զտում նախաձեռնել Դատախազության, ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական համակարգերում appeared first on ԳԱԼԱ.