ՀՀ ոստիկանության հայտարարությունը Արթուր Իսպիրյանի հետ կապված միջադեպի առնչությամբ
Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:
Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
The post ՀՀ ոստիկանության հայտարարությունը Արթուր Իսպիրյանի հետ կապված միջադեպի առնչությամբ appeared first on ԳԱԼԱ.