«Մեր տնտեսությունը ԱՄՆ-ի գործողությունների պատճառով 2015-2018թթ. 130 մլրդ դոլարի կորուստ է ունեցել». ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան
ԱՄՆ-ի տնտեսական շրջափակման հետևանքով Վենեսուելայի կրած վնասը 2015-2018 թվականներին 130 մլրդ դոլար է կազմել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսային:
«Այդ միջոցները մեր երկրին դեռ 9 տարի կբավականեցնեին»,- ասել է դեսպանը:
Տորտոսան հայտնել է, որ աշխարհի 40 բանկ և 17 երկիր արգելափակել է Վենեսուելայի միջոցները, որոնք շուրջ 5,47 մլրդ դոլար են կազմում: Այդ միջոցներից 1,5 միլիարդը սառեցվել է պորտուգալական Novo Banco բանկում, որի հետ աշխատել է PDVSA նավթային պետական ընկերությունը, ևս 1,32 միլիարդը՝ Անգլիայի բանկում:
Նա հավելել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «խիստ անհավասար» պատերազմ է մղում աշխարհի ամենախոշոր տնտեսական և ռազմական տերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ: