Մենք հիասթափված ենք. Արսենալը հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական
Լոնդոնի «Արսենալը» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու հետ կապված պաշտոնական հայտարարություն է տարածել:
Մայիսի 29-ին «Արսենալը» Բաքվում պետք է մրցի «Չելսիի» հետ:
«Մենք հիասթափված ենք, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու՝ «Չելսիի» հետ Եվրոպա լիգայի եզրափակչին:
Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի հետ: Զրուցելով նրա ընտանիքի հետ՝ եկանք այն եզրակացության, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու:
Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով անհանգստություն այս թեմայի մասին: Մխիթարյանը կարևոր խաղացող էր մեզ համար, այնպես որ՝ սա մեծ կորուստ է թիմի համար: Հիասթափված ենք, որ նման ֆուտբոլիստը այսպիսի հանգամանքների պատճառով բաց է թողնելու կարևորագույն հանդիպում՝ եզրափակիչ, որը խաղացողի կարիերայում շատ հազվադեպ է լինում»,- ասված է հայտարարության մեջ:
The post Մենք հիասթափված ենք. Արսենալը հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական appeared first on ԳԱԼԱ.