Հայազգի ֆիզիկոսն ընդգրկվել է Ռուսաստանի 30 ամենահեռանկարային երիտասարդների ցանկում
Forbes հեղինակավոր ամսագրի ռուսական տարբերակն առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի 30 ամենահեռանկարային երիտասարդ մասնագետների վարկանշային աղյուսակը, որում ընդգրկվել են երիտասարդ ձեռներեցներ, մարզիկներ, արտիստներ և տարաբնույթ գործունեություն ծավալող անձինք:
Աղյուսակում է ընդգրկվել է նաև 27-ամյա ռուսաստանաբնակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը, որը Մոսկվայի պետական համասլարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:
Ամսագրի տվյալներով՝ գիտնականների միջազգային համագործակցության խմբում Մելիք-Հայկազյանն արևային մարտկոցի և լուսային դիոդների համար նոր մասեր է ստեղծում:
Մինչդեռ աղյուսակի՝ 100 կետից բաղկացած երկար ցանկում, ընդհանուր առմամբ, 5 հայ է ընդգրկվել, ընդ որում՝ բոլորը 30-ից ցածր տարիք ունեն: