Վանաձորում 1-ամյա երեխան տաք ջրից այրվածքներ է ստացել, նրան տեղափոխում են Երևան. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների այրվածքներով։
Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։