Շաղափ գյուղում ոստիկաններն ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան են հայտնաբերել (տեսանյութ)
Օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։
Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն են կատարել, ինչի արդյունքում հայտնաբերվել են 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված էր 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես և գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում կար դարձյալ 7․62 մմ տրամաչափի 10 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի և հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։