Ներիր, Միկի. տղաներ, հաղթեք նրա համար. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն
Armsport.am-ը գրում է.
Եվրոպա լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը մայիսի 29-ին կայանալու է Բաքվում:
Նախկինում մի քանի անգամ արդեն ադրբեջանական թիմերի հետ արտագնա խաղերը բաց թողած Հենրիխ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել նաև այնտեղ կայանալիք եզրափակիչը: Այդ մասին պաշտոնապես հայտնի դարձավ այսօր՝ մայիսի 21-ին:
«Արսենալի» երկրպագուներին այս փաստը շատ է տխրեցրել ու բարկացրել:
Նրանցից շատերը գրառումներ են կատարել սոցիալական ցանցերում՝ հույս հայտնելով, որ «զինագործները» կհաղթեն հանուն Մխիթարյանի:
«Սա այնքան ամոթալի է ՈւԵՖԱ-ի կողմից, բացարձակ ծիծաղելի… Ներիր Միկի, տղաներ հաղթեք նրա համար»:
«ՈւԵՖԱ-ն խայտառակվեց: Ես իսկապես անգամ չեմ ցանկանում նայել այս եզրափակիչը: Բայց իմ սերն «Արսենալի» նկատմամբ շատ ավելի մեծ է, քան ատելությունս ՈւԵՖԱ-ի նկատմամբ: Նրանք կարող են անել ինչ ուզում են: Հուսով եմ՝ մենք կհաղթենք եզրափակիչը քեզ համար»:
«Ես ամաչում եմ: Տղաները քեզ և մեզ հպարտության զգացում կպարգևեն՝ հաղթելով տիտղոսը»:
«Մենք՝ երկրպագուներս ու տղաները, հնարավոր ամեն ինչ կանենք քեզ համար, Միկի: Ոչ մի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ արժանի չէ նման վերաբերմունքի»:
«Ամաչում եմ, որ դու բաց ես թողնելու եզրափակիչը, Միկի: Հուսանք, որ տղաները կհաղթեն այն քեզ համար»: