Զելենսկու երդմնակալության արարողության ժամանակ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել է նրա կինը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսակայան, իր նրբագեղ հանդերձանքի շնորհիվ ուշադրության կենտրոնում է հայտնվել ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Ուկրաինայի առաջին տիկինը պաշտոնական արարողությանը ներկայացել է ամբողջովին սպիտակ զգեստով, որը համալրված էր սպիտակ պիջակով:
Նշվում է, որ մետաքսի ու բրդի խառնուրդից պատրաստված կտորից կարված ինքնատիպ զգեստի հեղինակը ուկրաինացի դիզայներ Արտյոմ Կլիմչուկն է: Զգեստի աստեղնագործությունն արվել է ծաղկային թեմայով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զելենսկիի կինը գրանցվել է Instagram-ում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը կայացել է մարտի 20-ին: