Ավելի քան 19 մլն մարդ. «Գահերի խաղ»-ի վերջին սերիան հեռուստադիտողների թվով ռեկորդ է գրանցել
Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» սերիալի վերջին սերիան բացարձակ ռեկորդ է գրանցել հեռուստադիտողների թվի առումով:
Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, վերջին սերիան դիտել է 19,3 մլն մարդ, ինչը բացարձակ ռեկորդ է HBO-ի պատմության մեջ: Հայտնի է, որ նրանցից 13,6 մլն-ը սերիան դիտել է ուղիղ եթերով, իսկ մյուսները՝ HBO GO և HBO Now հարթակներում:
Նախկինում HBO-ի ռեկորդակիր էր համարվում «Սոպրանոների կլանը» հեռուստասերիալը: 2002թ. դրա չորրորդ եթերաշրջանի առաջին սերիան դիտել էր 13,43 մլն մարդ: