Մեգան Մարքլի և արքայազն Հարիի որդու պատվին ծաղկի նոր տեսակ է անվանակոչվել (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող ամենամյա «Չելսի ծաղկային շոու» այգեգործական ցուցահանդեսին ամեն տարի, ավանդույթի համաձայն, ծաղկի նոր տեսակ է ներկայացվում՝ նվիրված թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկին, գրում է elle.ru-ն:
Այս տարի ցուցահանդեսին ներկայացվող ծաղկի տեսակը անվանակոչվել է Արչի՝ ի պատիվ արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի նորածին որդու: Ծաղիկն աճեցվել է մի քանի ամսվա ընթացքում՝ դեռևս Մեգանի հղիության ժամանակ:
Ծաղկի վրա աշխատել է Chrysanthemum Direct ընկերությունը, որը Միացյալ Թագավորությումում քրիզանթեմների բուծմամբ զբաղվող ամենահին ընկերությունն է:
Ընկերության աշխատակիցները վերջին 60 տարվա ընթացքում քրիզանթեմների 420 տեսակ են բուծել: Թագավորական ընտանիքի նոր անդամի պատվին ստեղծված ծաղիկը կիտրոնի գույն ունի, այն լավատեսություն և ուրախություն է խորհրդանշում:
Հայտնի է, որ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի այլ անդամների նման իրեն նվիրված ծաղիկ ունի, որն աճեցվել է նորվեգական Thorncroft Clematis կազմակերպության կողմից: Թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծաղիկն արծաթափայլ-վարդագույն վարդն է, արքայազն Ջորջինը՝ նագիզը: