Добавить новость
World News

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Լիլիթ Մակունց․ Քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չշտապելով ասել, թե հատկապես ինչ հարցեր կդառնան այդ հանձնաժողովի քննության առարկան:



Երեկ վարչապետ Փաշինյանը, խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ նաև կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:



ԱԺ կանոնակարգով պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի ղեկավարին է վերապահվում նաև քննիչ հանձնաժողովի ղեկավարումը: 


Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այժմ ղեկավարում է Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը («Իմ քայլը»):



«Ժամկետները հստակ չեմ կարող նշել: Լինելու է հնարավորինս սեղմ ժամկետում: Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կկազմակերպվեն աշխատանքները», - նշեց Մակունցը:


«Ազատության» հարցին, թե իրենց խմբակցության համար ի՞նչ բաց հարցեր կան, որոնք պետք է քննության առարկա դառնան ստեղծվելիք հանձնաժողովում, Մակունցն արձագանքեց․ - «Ես ճիշտ եմ գտնում, որ հանձնաժողովի անդամները հենց իրենք մեկնաբանություն տան, քանի որ սա առնչվում է ոչ միայն պաշտպանությանը, այլ նաև անվտանգությանը, և ճիշտ չեմ համարում ինքս մանրամասներ ներկայացնել»:      



Խորհրդարանական ընդդիմադիրները հնչեցնում են այն հարցերը, որոնք, ըստ իրենց, անպատասխան են մնացել:


Երեք տարի առաջ քառօրյա այդ պատերազմում հայկական կողմը 100-ից ավելի զոհ ու տարածքային կորուստ ունեցավ:



Հարցը «Բարգավաճ Հայաստան»-ում չի քննարկել, բայց Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե դեմ կլինեն հանձնաժողովի ստեղծմանը․ - «Այս տարիների ընթացքում ես քանիցս բարձրացրել եմ Ազգային ժողովում հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ մեր զինվորները չունեին փամփուշտներ, ինչպե՞ս եղավ, որ զրահատեխնիկան գնում էր ինչ-որ հատված և կանգնում էր, որովհետև չկար դիզվառելիք, որովհետև դիզվառելիքը լափել էին, խմել էին, չգիտեմ ինչ էին արել, վաճառել էին, ինչպե՞ս եղավ, որ մեր առաջնագիծը կահավորված չէր այնպես, ինչպես պիտի կահավորված լիներ, չնայած դրա համար գումարներ բազմաթիվ անգամներ հատկացվել էին: Եվ վերջապես ինչպե՞ս եղավ, որ մեր գեներալիտետը երևի թե Հայաստանի ամենահարուստ, ամենաէլիտար խավն է: Էդ ինչպե՞ս է լինում»:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը վստահ է, որ կմիանան իշխանական նախաձեռնությանը․ - «Սկսած նրանից, որ նախօրոք կար տեղեկություն, որ մեծ մասշտաբի շարժեր են տեղի ունենում, բայց դրան ոչ մի կերպ չարձագանքվեց, վերջացրած նրանով, որ խոսակցություններ կային, թե վառելիք չի եղել ինչ-որ տեղեր, սնունդն է ուշացել, զենքի մատակարարումն է ուշացել: Էդ բոլորը խնդիրներ են և հարցեր են, որոնք պետք է ամենայն մանրամասնությամբ և խորքային ուսումնասիրել, որպեսզի դա երբեք այլևս չկրկնվի»:



Ընդդիմադիրները բացահայտումներ են ակնկալում, որոնց կհետևի նաեւ պատիժ:


Նաիրա Զոհրաբյան․ - «Հարցերի պատասխանները ես արդեն իմ մեջ ունեմ․ էդպես եղավ, որովհետև թալանել են: Այսինքն, հանձնաժողովը ստեղծվում է՝ հետագայում եզրակացություն տալու, և եզրակացության մեջ պիտի լինեն մարդիկ, ովքեր դրա պատասխանատուն են, և պիտի ենթադրվի հստակ պատասխանատվություն: Թե չէ ընդամենը կանչելու, լսելու, քննարկելու համար հանձնաժողով, հետո ասել՝ ցտեսություն, ամեն ինչ լավ է, գնացեք շարունակեք ապրել: Իհարկե, ես անձամբ նման հանձնաժողովի չեմ մասնակցի»:



«Ազատության» հարցին, թե ովքեր կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի պաշտոնյայի կալիբրը: Ինձ համար կարևորը մեկ բան է՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ոչ: Բայց ես մեկ բան կարող եմ ասել՝ մեր երկրում առանց ամենաբարձր կալիբրների նման հանցագործություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում»: 


Գևորգ Գորգիսյան․ - «Կարծում եմ առնվազն քննիչ հանձնաժողովը կկարողանա այն փաստերը հավաքագրել, որոնց վրա ժամանակին աչք է փակվել տարբեր մեխանիզմներով, որպեսզի նաև հետագայում իրավապահները պատշաճ քննության առնեն այդ ամեն ինչը»:



Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը կարող է դիմել պետական մարմիններին ու պաշտոնյաներին՝ պահանջելով անհրաժեշտ տեղեկություններ, ինպես նաև՝ հրավիրել նրանց հանձնաժողով, կարող է պատվիրել փորձաքննություններ: Աշխատանքի ավարտին հանձնաժողովը ներկայացնում է զեկույց, որը պետք է ներառի նաև եզրահանգումներ, թե պարզված փաստերի առնչությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России