Երևանում բախվել են Toyota Altezza-ն ու BMW-ն, BMW-ն էլ՝ կայանված Mercedes-ին ու Opel-ին, Toyota Altezza-ն էլ բախվել է կայանված BMW-ին. Shamshyan.com
Մայիսի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցում բախվել են Opel մակնիշի 35 ZD 562 համարանիշի, BMW մակնիշի 36 GC 653 համարանիշի, Mercedes մակնիշի 35 RԼ 826 համարանիշի, Toyota Altezza մակնիշի 35 ՍN 294 համարանիշի և BMW մակնիշի 99 DD 799 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փաստի առթիվ նույն դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ լրատվամիջոցի նախնական տեղեկությունների՝ Toyota Altezza-ն բախվել է BMW-ն -ին, BMW-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes-ին և Opel-ին և Opel-ը, առաջ հրելով այն, հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում, Toyota Altezza-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող BMW-ին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: