Թերեզա Մեյը համաձայնել է Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնել, եթե խորհրդարանն ընդունի ԵՄ-ի հետ համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն է Համայնքների պալատում քվեարկություն անցկացնել Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու մասին:
Ինչպես գրում է BBC News-ն, այս քայլը փոխզիջումներից մեկն է, որի օգնությամբ վարչապետը ցանկանում է այնուամենայնիվ հասնել ԵՄ կազմից դուրս գալու մասին իր առաջարկած համաձայնագրի ընդունմանը, որը խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է:
Այսօր Մեյը հայտարարել է, որ իր վարչակազմը համաձայն է որոշակի փոխզիջումների գնալ, որպեսզի համոզի պատգամավորներին հաստատել Brexit-ի համաձայնագիրը:
«Դիմում եմ այն պատգամավորներին, որոնք ցանկանում են երկրորդ հանրաքվեն անցկացնել, որպեսզի հաստատենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը», - ասել է Մեյը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրորդ հանրաքվեի կողմնակից պատգամավորները դեմ են Brexit-ին: Նրանք հույս ունեն, որ բրիտանացիները, տեսնելով ԵՄ կազմից դուրս գալու հետ կապված խնդիրները, դեմ կքվեարկեն դրան: